Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կլինի՞ ֆորս մաժոր

Կլինի՞ ֆորս մաժոր
16.01.2018 | 00:12

Թեև ասում են՝ երբեք մի ասա` երբեք, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ ապրիլյան գործընթացներում որևէ «իմպրովիզ, դիսիդենտություն» լինի: Ե՛վ նախագահի, և՛ վարչապետի ընտրությունները կանցնեն մեկ փուլով և` խիստ սահուն: Օրերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հավաքը հենց այդ ազդանշանումն ուներ: Ընդ որում, նկատենք, որ Գագիկ Ծառուկյանն այնտեղ չպետք է լիներ: Բայց` է՛ր. նա ԱԺ խորհրդի անդամ չէ, բայց քանի որ հանդիպումը պետք է լայն հանրությանը ցուցաներ` որտեղ են գարունելու ապրիլյան խեցգետինները, Ծառուկյանը եկել էր հավաստելու` «թե՛ ապրիլին, թե՛ մայիսին» կանգնած է «թագավորի» կողքին, ինչպես` երբեք:


Ասել է` մարշալ-պլանում Սերժ Սարգսյանը որևէ խնդիր չունի խորհրդարանական անցման այս կարևոր փուլում: Նա խնդիրներ չունի արտքաղաքական վեկտորում նույնպես: Սերժ Սարգսյանի խնդիրները, բացի տնտեսության անմխիթար վիճակից, այլ տեղում են:
Համակարգը, իր թիմը փտել են` վերջնականապես: Ճիշտ է, վերջին շրջանում ինչ-ինչ քայլեր փորձում են անել. նույն ԱԺ-ն են քանդում-հավաքում` թոթափելու չինովնիկա-պսևդո անգործության սինդրոմները ¥կստացվի, թե ոչ, կերևա առաջիկայում¤: Հայաստանյան անվտանգության դոկտրինն է փոխվում: Բարեփոխումներ են իրականացվում նաև ուժային կառույցներից ամենաուժայինում` ՊՆ-ում, որը, ի դեպ, «օրինաչափորեն արժանանում» է լուրջ դիմադրության. Վիգեն Սարգսյանի ցանկացած ռիսկային-ադեկվատ քայլ նույնքան ոչ ադեկվատ դիմադրության է հանդիպում... Ձգենք պաուզան ասելու` ոչ այնքան հանրության, ընդդիմադիր մասսայի, որքան իր իսկ թիմի որոշակի շերտերի կողմից. վերջիններս են շատ դեպքերում մոդերացնում բողոքի այն ալիքը, որն առկա է սոցցանցերում, մամուլում` ընդդեմ ՊՆ-ում սկսված առողջացման ցանկացած գործընթացի:


Անմխիթար է վիճակը նաև մյուս ոլորտներում: Այնքան անմխիթար, որ նույն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հարկ համարեց անհատական աջակցություն հանդես բերել ԱԺ նախագահին` գովերգելով վերջինիս համբերությունը. թերևս լավատեղյակ է, որ «թիմը», ապրիլյան զարգացումներին, կադրային տեղաշարժերին ընդառաջ, այնպես է դեգրադացվել` բարոյապես, քաղաքականապես, «մարդապես», որ սկսել է զմիմյանս «ուտել», այդ թվում և` Արա Բաբլոյանի աթոռի համար: «Թիմը» կարծում է, որ Բաբլոյանը կդառնա Ֆրանսիայում Հայաստանի դեսպան ¥չնայած, ասվում է նաև Շվեյցարիա` Շառլ Ազնավուրի փոխարեն, քանզի Նալբանդյանը նախագահ է «դառնում»¤... Ձգենք դարձյալ պաուզան՝ ասելու, որ, մեր տեղեկություններով, նախագահի հավանական թեկնածուն ոչ թե Նալբանդյանն է, այլ Արկադի Ղուկասյանը: Եվ ապա, «թիմը» մտածում է՝ քանի որ Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը Բաբլոյանին գովեց, ուրեմն, հաստատ նրան հրաժեշտ է տալու` հրաժեշտին են այդպես «գովերգում» մարդուն:


Ճիշտ է, Սերժ Սարգսյանը սիրում է «գրկում խեղդել», սակայն սա այդ դեպքը չէ: Քանզի ապաքաղաքական Բաբլոյանն ուղղակի «գտածո» է այս փուլում` բոլոր առումներով. նա խաղեր չի տալիս, ինտրիգներ չի կազմակերպում, կարողանում է ճշգրիտ հարաբերություններ կառուցել բոլորի հետ, չի ցցվում, բացասական էներգիա չի արտածում, ինչն անչափ կարևոր է երբեմնի «Կոզեռնի գերեզմանոցում» վեր խոյացած պառլամենտի համար: Բաբլոյանի տեսակը կարող է ապահովել պառլամենտի անցնցում անցումը պառլամենտական երկրի. չմոռանանք` այս պառլամենտը տեսել է ամեն ինչ, այդ թվում՝ 98-յան մեկ գիշերային «թագավորափոխություն» (ֆորս մաժորը բացառվել է, սակայն «երբեքի» փիլիսոփայությունը չի անտեսվել), ուստի Բաբլոյանը կմնա, իսկ «թիմը» կփտի` ևս մեկ ֆրուստրացիայով:
Ապրիլն էլ կանցնի սահու՜ն, սակայն ՀՀԿ-ին ու նրա ղեկավարին «չի բերի խինդ»:
Զի պրոբլեմները` բոլոր կարգի ու նորովի, կսկսվեն հենց այդտեղից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ